AM
3 Մարտ 2026 - 10:18 AMT

Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են անվճար տեղափոխվել ԱՄԷ-ից

Մարտի 4-ին նախատեսված Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվել է անվճար ավտոբուսային տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան, հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:

«Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։

Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին խնդրում են անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն։

Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝

Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։

«Խնդրում ենք գրանցվել բացառապես այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք՝ Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-13 ժամ»,- ասվում է հաղորդագրությունում։