AM
3 Մարտ 2026 - 12:16 AMT

Խուդաթյանը՝ LA Times-ին. ՀՀ-ն դառնում է ներդրողների համար գրավիչ ուղղություն

Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն, ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ԱՄՆ-ում հրատարակվող հեղինակավոր միջազգային պարբերականի՝ Los Angeles Times-ի հետ հարցազրույցում:

Նա անդրադարձել է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և Հյուսիս-Հարավ ծրագրի մասին։ Այդ մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Խոսել եմ նաև էներգետիկ ոլորտից, նկատել, որ Հայաստանը արագորեն առաջ է մղում վերականգնվող էներգիայի իր օրակարգը։

Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն։

Ռազմավարական ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան և խելացի տեխնոլոգիաները վերաձևավորում են հայաստանյան նոր իրականությունը»,- գրել է նախարարը։