AM
10 Մարտ 2026 - 11:49 AMT

Թաիլանդում մնացած հայերի և վրացիների համար չարթերային չվերթ կկազմակերպվի

Թաիլանդում մնացած ՀՀ և Վրաստանի քաղաքացիները կկարողանան Բանգկոկից Թբիլիսի մեկնել հատուկ կազմակերպված չարթերային չվերթով, հայտնում է Sputnik-georgia-ն։

Թռիչքը նախատեսված է մարտի 11-ին՝ ժամը 19:30-ին:

Չվերթի կազմակերպիչ, «Wonderfly» տուրիստական ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան BMG մեդիահարթակին հայտնել է, որ Վրաստանի կառավարությունն աջակցել է թռիչքի թույլտվություն ստանալու հարցում։

«Հայաստանի դեսպանատունն օգնում է մեզ՝ տարածելով այս տեղեկությունը: Մեզ բազմաթիվ հայեր են միացել: Անշուշտ, ցանկանում ենք բոլորին օգնել», – նշել է նա։

Բոջգուայի խոսքով՝ ներկայում արդեն հավաքվել է 100 ուղևոր, դեռևս 50 ազատ տեղ կա։