AM
13 Մարտ 2026 - 14:08 AMT

Ներդրումային առաջարկ կանանց համար

Evocabank-ը կանանց միամսյակի առթիվ մեկնարկում է հատուկ ներդրումային ակցիա:

Մարտի 9-ից ապրիլի 10-ը Evocabank-ում կանայք հնարավորություն կունենան անվճար բացել բրոքերային հաշիվ և առանց միջնորդավճարի կատարել առաջին երեք ներդրումային գործարքները Բանկի EvocaINVEST կայքի կամ հավելվածի միջոցով։

Ակցիայից կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր Evocabank-ում բրոքերային հաշիվ են բացում առաջին անգամ։

EvocaINVEST-ը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել միջազգային ֆինանսական շուկաներում՝ ձեռք բերելով բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ներդրումային գործիքներ։

Ներդրումային աշխարհի մասին ավելի տեղեկացված լինելու և միջազգային շուկաների նորություններին հետևելու համար՝ կարող եք բաժանորդագրվել Բանկի EvocaINVEST Telegram ալիքին, որտեղ պարբերաբար ներկայացվում են համաշխարհային ֆինանսական շուկաների կարևոր իրադարձությունները, վերլուծությունները և ներդրումային օգտակար խորհուրդներ։

Խորհրդատվություն ստանալու կամ հարցերի համար կարելի է կապ հաստատել ներդրումային թիմի հետ՝+37433777453, [email protected]