AM
17 Մարտ 2026 - 09:13 AMT

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մարտի 17-ին տեղի ունեցած Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է պահպանել գործող տոկոսադրույքները։

Քաղաքականության տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ սահմանվելով 6․50%։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%, հայտնում է Կենտրոնական բանկից։