Խաղողի մթերման գործընթացը 2026 թվականին կկազմակերպվի անխափան՝ ինչպես նախորդ տարիներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս լուսանկարում «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից ձեռք բերված 22 հատ 165 տ տարողությամբ նոր պահամաններից մեկն է, որը ձեռք է բերվել Կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։
Ընկերությունն այս ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման նոր բունկեր, ինչպես նաև վերազինում է կաթսայատունը։
Սարքավորումների ընդհանուր արժեքը մոտ 1.3 մլն դոլար է, իսկ վարկի/լիզինգի տոկոսադրույքները կվճարի կառավարությունը»,- տեղեկացրել է նախարարը։





