AM
20 Մարտ 2026 - 07:51 AMT

Եզրաս արքեպիսկոպոս․ ՀԱԵ առաքելությունը միասնության և քրիստոնեական արժեքների պահպանումն է

Հայ առաքելական եկեղեցու հիմնական առաքելությունը միասնության և քրիստոնեական արժեքների պահպանումն է, ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասը։

Նա ընդգծել է, որ եկեղեցին իր հիմնադրումից ի վեր պահպանել է այն անփոփոխ արժեքները, որոնք առկա են քրիստոնեական հավատքի մեջ, գրում է Vesti.ru-ն:

«Եկեղեցին միավորել է, պահպանել է և դիմակայել է բոլոր այն կործանարար ուժերին, որոնք քայքայում են այս հոգևոր միասնությունը։ Կարծում եմ՝ սա է մեր եկեղեցու հիմնական առաքելությունը՝ պահպանել միասնությունն ամբողջ աշխարհում՝ մեր եկեղեցու շուրջ և մեր եկեղեցու ներսում»,– ասել է արքեպիսկոպոսը։

Արքեպիսկոպոս Եզրասը նաև նշել է, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են համաշխարհային և հոգևոր ճգնաժամի առկայության մասին։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: ՎարչապետՆիկոլ Փաշինյանըհամոզմունք էր հայտնել, թե Ավստրիայում Հայ եկեղեցուԵպիսկոպոսաց ժողովկազմակերպելու նպատակըկաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է: