AM
23 Մարտ 2026 - 13:36 AMT

Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ նա 5 օրով հետաձգում է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, նավթի գները կտրուկ նվազել են: Brent տեսակի նավթն էժանացել է մոտ 13%-ով՝ մինչև 96 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է BBC-ն:

Ասիական շուկաներում, որոնք փակվել են մինչ Թրամփի հայտարարությունը, նույնպես նվազում է գրանցվել՝ ճապոնական Nikkei-ն նվազել է 3․5 %-ով, իսկ հարավկորեական Kospi-ն՝ на 6․5 %-ով:

Ճապոնիան և Հարավային Կորեան մեծ կախում ունեն նավթի և գազի առաքումներից, որոնք Հորմուզի նեղուցով են մատակարարվում:

Թրամփը նշել է, որ որոշումը պայմանավորված է ԱՄՆ և Իրանը միջև վերջին օրերին տեղի ունեցած արդյունավետ բանակցություններով:

«Ելնելով այս խորացված, մանրամասն և կառուցողական բանակցությունների բնույթից և տոնից, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած ռազմական հարված՝ պայմանով, որ ընթացիկ հանդիպումներն ու քննարկումները հաջողությամբ ավարտվեն», – նշել է Թրամփը։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Թրամփն իրականացնի Իրանի էներգետիկ համակարգը «ոչնչացնելու» իր սպառնալիք, ապա իրենք կհարվածեն Իսրայելի էլեկտրակայաններին և այն օբյեկտներին, որոնք էներգիա են մատակարարում ԱՄՆ բազաներին Պարսից ծոցի տարածաշրջանում։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հղած նամակում նշել էր, որ Թեհրանն անհամաչափ է համարում նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքները: