AM
23 Մարտ 2026 - 14:29 AMT

Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ և հնդկաձավար:Չի նշվում, սակայն, թե որ երկրից է ուղարկվելու տարանացիկ բեռը:

Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար, գրում է APA-ն:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան «կանոնավոր կերպով իրականացվել են տարանցիկ բեռնափոխադրումներ, ներառյալ հացահատիկ, պարարտանյութ և այլ ապրանքներ»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4․2 մլն դոլարի արտադրանք։