AM
25 Մարտ 2026 - 10:16 AMT

Պապոյան․ Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․4%-ով

2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7․4%-ով։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Տնտեսության բոլոր ոլորտներում արձանագրվել է աճ:

«Աճ ունենք բոլոր ուղղություններով. արդյունաբերություն՝ 17․2%, շինարարություն՝ 20․5%, արտաքին առևտուր՝ 9․3%, ծառայություններ՝ 7․2%, առևտուր՝ 3․3%»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ գյուղացիական տնտեսությունները և ոչ խոշոր ֆերմերները կկարողանան օգտվել անտոկոս վարկերից: