AM
8 Ապրիլ 2026 - 10:04 AMT

«Պռոշյանի կոնյակի գործարանի» ՌԴ արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել

«Պռոշյանի կոնյակի գործարանի» ՌԴ արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել: ՌԴ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» ներմուծված ապրանքի ստուգման արդյունքում հայտնաբերել է լուրջ խախտումներ, հայտնում է News.ru-ն:

Պարզվել է, որ ներմուծվող կոնյակը չի համապատասխանում ՌԴ ԳՕՍՏ-ի պահանջներին․ դրա բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ՝ «այսպիսով, տվյալ արտադրանքը փաստացի չի կարող համարվել կոնյակ»։

Գերատեսչությունն արդեն դիմել է դատարան՝ լիցենզիայի կասեցման և հնարավոր ուժը կորցնելու պահանջով։ Ներկայացված նյութերը նաև մատնանշել են վարչական իրավախախտման առկայությունը։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։

«ՌԴ ներմուծվող ամբողջ ալկոհոլը պետք է խիստ համապատասխանի ստանդարտներին և տեխնիկական պայմաններին։ Խախտումները հիմք են լիցենզիայից զրկելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերության գլխավոր տնօրենն է Աշոտ Բադալյանը: