Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն, հայտնում է Factor.am-ը՝ Al Jazeera-ի վրա հղումով:
Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Խամենեիի սպանության 40-րդ օրը՝ ի նշան կրոնական համայնքներում ազգային միասնություն հաստատելու պաշտոնական ջանքերի։
Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսարաններ քաղաքի կենտրոնից, որտեղ հավաքվել էր նախկին գերագույն առաջնորդի հիշատակը սգացող բազմությունը։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին, ինչից հետո երկրում հայտարարվել էր 40-օրյա սուգ։ Մոտ մեկ շաբաթ Իրանը կառավարվել էր ժամանակավոր ղեկավար խորհրդի կողմից, որից հետո երկրի ղեկավար է դարձել Մոջթաբա Խամենեին։





