AM
10 Ապրիլ 2026 - 06:41 AMT

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի առանցքային ցուցանիշները զգալի ձեռքբերումներով․ անցած տարվա ընթացքում Բանկի ակտիվները կազմել են 423 մլրդ դրամ՝ աճելով 52%-ով։

2025-ին Ֆասթ Բանկը ստացել է 2 ISO համապատասխանության հավաստագիր՝ տեղեկատվական ու կիբերանվտանգության և գաղտնիության բարձր պահանջներին համապատասխանելու համար։ Ի հավելումն, գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում Ֆասթ Բանկին շնորհվել է նաև Կայունության համապատասխանության B+ վարկանիշ։

Ֆասթ Բանկը շարունակել է զարգացնել թվային էկոհամակարգը․ թարմացրել է Մոբայլ հավելվածը և օնլայն բանկինգը, ավելացրել նոր հնարավորություններ` դարձնելով հարթակներն ավելի պարզ ու արագ։ Բանկն ունի 260 հազար ակտիվ հաճախորդ, որոնք ամեն օր անցում են կատարում դեպի Ֆասթի թվային հարթակներ։ Միայն մեկ տարվա ընթացքում առցանց գործարքների քանակն աճել է 10 անգամ։

Անցնող տարվա ընթացքում Բանկը թողարկել է ավելի քան 100 հազար ԱկնՔարտ, ընդլայնել է Visa քարտատեսակների ամբողջ փաթեթը՝ թվային քարտերից մինչև պրեմիում դասի մետաղական քարտ, գործարկել է նաև Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտեր։ Ի դեպ, այս տարի Ֆասթ Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգից ստացել է «Evolving Partnership Award 2025» մրցանակը, իսկ Mastercard միջազգային վճարային համակարգից՝ «Excellence in scaling payment solutions» մրցանակը։

Թվային լուծումներին զուգահեռ Ֆասթ Բանկն ընդլայնել է նաև իր ցանցը՝ բացել է 4 նոր մասնաճյուղ և վերաբրենդավորել 10-ը։ Կոնտակտային կենտրոնը ևս գտնվել է հաճախորդների տրամադրության տակ, որտեղ աշխատակիցները մեկ տարվա ընթացքում սպասարկել են ավելի քան մեկ միլիոն զանգ։

Ֆասթ Բանկում հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվել աշխատակիցների մասնագիտական զարգացման և նոր գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտությունը․ Բանկը 2025-ին անցկացրել է 85 ներքին և արտաքին վերապատրաստման ծրագիր, որին մասնակցել է ավելի քան 1200 աշխատակից։ Նվիրված աշխատանքի շնորհիվ Բանկը նախորդ տարում դասվել է առաջատար գործատուների շարքին։ 2025թ․-ին թիմը համալրվել է 361 աշխատակցով՝ դառնալով 1367 աշխատակից։ Ֆասթ Բանկին է միացել նաև ամենայուրահատուկ և խորհրդանշական անդամը՝ համրուկը՝ Բանկի թալիսմանը։

Ֆասթ Բանկը 4.784 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե և, հավատարիմ լինելով իր սոցիալական պատասխանատվության արժեքներին, 600 միլիոն դրամից ավելի գումար է տրամադրել բարեգործական տարբեր ծրագրերի։ Ֆասթ Բանկի վարկային պորտֆելն աճել է 55%-ով՝ դառնալով 341 մլրդ դրամ, որից 38%-ը սպառողական վարկ է, 30%-ը՝ կորպորատիվ վարկեր, 24%-ը՝ հիփոթեքային վարկեր և 8%-ը՝ ֆինանսական վարձակալություն (լիզինգ)։ Բանկի ավանդային պորտֆելն աճել է 68%-ով՝ հասնելով 248 մլրդ ՀՀ դրամի։ Պարտավորությունների թիվն աճել է 63%-ով՝ դառնալով 339 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտատոմսերի թիվը՝ 109%՝ 29 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկի կապիտալը կազմել է 84 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 21%, Բանկի շահույթը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։