AM
13 Ապրիլ 2026 - 08:22 AMT

Պապոյան․ 2025-ին, նախորդ տարվա համեմատ, ներդրումները ՀՀ-ում աճել են 88%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3․6 անգամ

2025 թվականին, 2024-ի համեմատ, Հայաստանում ընդհանուր ներդրումների ծավալը աճել է 88 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումներն ավելացել են 3.6 անգամ՝ 131.6 մլն դոլարից հասնելով 605.1 մլն դոլարի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են.

  1. ԱՄՆ
  2. Լյուքսեմբուրգ
  3. Ղազախստան
  4. Սինգապուր
  5. Շվեյցարիա

Ֆրանսիա»,- գրել է Պապոյանը:

Ավելի վաղ Պապոյանը դեպի ԱՄՆ և Եվրամիություն արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել էր տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը: