AM
18 Ապրիլ 2026 - 07:49 AMT

Հունիսի 4-ից Երևան–Բուրգաս ուղիղ չվերթ կգործարկվի

Հունիսի 4-ից գործարկվելու է Երևան–Բուրգաս ուղիղ չվերթը, տեղեկացրել է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։

Ուղիղ ավիաչվերթի մասին հայտարարվել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված «EuroBridge 2026» ցուցահանդեսային համաժողովի ընթացքում։

Թռիչքները իրականացվելու են «Electra Airways» ավիաընկերության կողմից՝ յուրաքանչյուր հինգշաբթի։

Ակնկալվել է, որ նոր ավիահաղորդակցությունը կնպաստի ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար կապերի աշխուժացմանը՝ ապահովելով ավելի արագ և անմիջական կապ Հայաստանի և Բուլղարիայի միջև։

Ցուցահանդես – ֆորումի ժամանակ երկուստեք շեշտվել է դրա ռազմավարական նշանակությունը․ Բուրգասը՝ հայ արտադրողների համար ԵՄ դարպաս դարձնելու տեսանկյունից

Կազմակերպիչների գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը նաև նվազեցրել է բեռնափոխադրումների և ներդրումային համագործակցության ճանապարհային դժվարությունները՝ դարձնելով փոխգործակցությունը ավելի հասանելի և արդյունավետ։

Միջոցառումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։