Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ժամը 11:00-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպելու է ծաղկեպսակի զետեղման և հիշատակի միջոցառում:
Հիշատակի արարողություն կանցկացվի Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։





