AM
18 Ապրիլ 2026 - 10:54 AMT

Վարչապետ․ Թուրքական որևէ ավիաընկերություն առաջիկայում կարող է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի

Թուրքական որևէ ավիաընկերություն առաջիկայում կարող է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ավիացիոն համագործակցության զարգացմանը։

«Turkish Airlines» ավիաընկերությունը արդեն սկսել է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ՝ այս տարվա մարտի 11-ից,: Վարչապետը նշել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չէ` «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում Գյումրիի օդանավակայան թռիչքներ նույնպես կիրականացվեն»,– ասել է վարչապետը։

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կատարվում են ամեն օր, իսկ մայիսի 14-ից դրանց հաճախականությունը հասնելու է շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից՝ արդեն շաբաթական 14 չվերթի։