Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստում քննարկվել են մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցմանն ուղղված ընթացիկ քայլերը, հայտնում է Radar Armenia-ն:
Ավինյանը հանձնարարել է, որ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամեն շաբաթ ներկայացվեն զեկույցներ։
«Սա դառնալու է նորմա մինչև այն պահը, երբ մենք բուն իրական շինարարությունը կսկսենք այնտեղ»,- ասել է նա։
Ավելի վաղ նախատեսվում էր «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը սկսել 2024-ին, հետո ժամկետները տեղափոխվեցին 2025-ի վերջ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվական։ 2025թ․ բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված էր հատկացնել 9․6 մլրդ դրամ, որից հետո այդ գումարը կրճատվեց մինչև 1․4 մլրդ դրամ։ 2026-ի բյուջեի նախագծում լրացուցիչ ներառվել է ևս 2 մլրդ դրամ։
Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ 2025 թվականին «Աջափնյակ» կայարանի շինարարության համար նախատեսված միջոցների մի մասն ուղղվել է 12 մետր երկարությամբ 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։





