Քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը հայտնել է, որ որոշմամբ նախատեսվում է Արաբկիր վարչական շրջանի Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից 5.5 կմ հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման համար հատկացնել 172.6 մլն դրամ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ հանգստի գոտու ստեղծման նախագիծն իրականացվել է Ասիական զարգացման բանկի ներգրավմամբ, հայտնում է Panorama.am-ը:
«Դուք անընդհատ հրատապով եք ծրագրերն անում «ԼիլիանԱրմ» ընկերությանը 2.5 մլն դոլար տվեցիք նախորդ տարի։ Ամեն տարի նոր տարվա կազմակերպումները հրատապով եք անում, առանց մրցույթի։ Պարոն Ավինյան, սա ձեր մոտ համակարգային բնույթ է կրում, գիտեք նախկինում էլ ԱՆԻՖ-ի գործը, ձեր քովիդը։ Կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում, առաջիկայում ընտրություններ են, պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել, եթե ընտրություններում չպարտվեք։ Ի՞նչ հաշվարկներ եք արել, եթե շարունակում եք նման կասկածելի գործեր անել»,-հարցրե։ է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Ավինյանը պատասխանել է, որ նման պնդումները հիմնազուրկ են՝ դրանք բնորոշելով որպես դատարկ տեսություններ։
Զարոկյանը, իր հերթին, տարակուսել է՝ նշելով, թե անհասկանալի է, ինչու է ԱՆԻՖ-ի թեման ներկայացվում որպես դատարկ տեսություն։
Ծրագրով նախատեսվել է ստեղծել հանգստի գոտի՝ սպորտային միջոցառումների հարթակներով, սրճարանի հատվածով և կինոդիտման վայրով, ինչպես նաև բարելավել տրանսպորտային և հետիոտնային ենթակառուցվածքները։





