Ըստ Heritage հիմնադրամի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է:
Այս ցուցանիշով ՀՀ-ն նաև առաջ է անցել ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։
«Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։
2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65.4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»,-գրել է նախարարը:





