Հույները բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում են հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, ասվում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի ուղերձում հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ պայման է, որպեսզի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն:
«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հույների համար, որոնք իր բարեկամ ժողովրդի հետ կիսում են հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության կողմից անհրաժեշտ պայման է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,-ասվում է գրառման մեջ:
Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1999 թվականին:





