Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակում է Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին, ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ ապրիլի 24-ը միավորում է ֆրանսիացիներին և հայերին:
«Ապրիլի 24-ին Հանրապետությունը հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցում դրա զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ»,-ասվում է գրառման մեջ:
Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2019-ից ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:





