AM
24 Ապրիլ 2026 - 12:25 AMT

Կիպրոսի ԱԳՆ․ Հիշում ենք զոհերին՝ «այլևս երբեք»

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, որը հրապարակվել է գերատեսչության X-ի պաշտոնական էջում:

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը։ Այլևս երբեք»,-ասվում է գրառման մեջ:

Կիպրոսի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 թ.: 2015-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: