ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է կատարել՝ նշելով, որ ոգեկոչում է 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը։
«Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Փելոսին, հայտնում է Factor.am-ը:
Նա հավելել է, որ իր համար մեծ պատիվ է եղել գլխավորել Կոնգրեսի պատվիրակությունը դեպի Հայաստան և այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին։
Փելոսին ընդգծել է, որ պատմական ճշմարտության հաստատմամբ հնարավոր է աշխատել՝ կանխելու նման ողբերգությունների կրկնությունը։
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերին»,- գրել է Փելոսին։
Նենսի Փելոսին Հայաստան է այցելել 2022 թվականի սեպտեմբերի 17-19-ը՝ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում։ Սեպտեմբերի 18-ին նա պատվիրակության մյուս անդամների հետ եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։





