Ըստ ԱՄՀ-ի՝ Հայաստանը 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների Հայաստանը 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։ Եվրոպայի երկրներից զիջում ենք միայն Իռլանդիային»,- գրել է նա։
Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ ըստ Heritage հիմնադրամի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է:





