Հռոմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկ եկեղեցիների հոգևորականները, ովքեր կատարել են միասնական աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում նշել է ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի կարևորությունը՝ ընդգծելով հիշատակի պահպանման անհրաժեշտությունն ու դրա հիման վրա կանխարգելման և համագործակցության դերը։
Դեսպանը անդրադարձել է նաև վերջին տարիներին ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանի կողմից իրականացված քայլերին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը։
«Կարապետյանը նաև ընդգծել է տարածաշրջանում և հարևանների հետ խաղաղության հաստատման կարևորությունը՝ հայ ժողովրդի անվտանգության և զարգացման տեսանկյունից,- ասված է հաղորդագրությունում:





