Խաղաղության և հաշտեցման ամենամյա «Գերնիկա» մրցանակը շնորհվել է Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Ապրիլի 26-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։ Ավետիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը։
Ալիևն արդեն շնորհակալություն է հայտնել մրցանակի համար:
Հունվարին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ երկրների իջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցել են մրցանակաբաշխությանը։ 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է երկու ղեկավարների միջև: ։





