ՊԵԿ-ը հրապարակել է 2025 թվականի 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին հորիզոնականում «Մոբայլ սենթր» ընկերությունն է, որը 3 ամսում պետբյուջե է վճարել է 21 մլրդ 367 մլն դրամ։
Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է (19 մլրդ 758 մլն դրամ), երրորդ տեղում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (15 մլրդ 482 մլն դրամ հարկ):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դուրս է մնացել առաջին տասնյակից, այն դեպքում երբ 2025 թ նույն ժամանակհատվածում 9-րդն էր՝ վճարած 4.4 մլրդ. դր հարկով։ 2026 թ-ին ՀԷՑ-ը 14-րդն է (4.5 մլրդ դր), գրում է Panorama.am-ը:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Գրանդ Տոբակո»-ն՝ 11.4 մլրդ դրամով։ Հինգերորդ տեղում հայտնվել է «Սոֆթ կոնստրակտ»-ը՝ 8 մլրդ դրամով, որը նախորդ տարի զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը՝ 4 մլրդ դրամ վճարմամբ։
Վեցերորդ հորիզոնականում է «ԻՄՎԲԱՄ»-ը (6.8 մլրդ դրամ), որը ներկայացնում է «Վալդբերիզ»-ը և պահպանել է իր նախորդ տարվա դիրքը (5.6 մլրդ դրամ)։
«Դիջիթեյն»-ը զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ 6.7 մլրդ դրամ վճարմամբ։ Ութերորդում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (6.3 մլրդ դրամ), իններորդում՝ «Սիթի»-ն (6.1 մլրդ դրամ), իսկ տասներորդ հորիզոնականում՝ «Թեղուտ»-ը՝ նույնպես 6.1 մլրդ դրամով։
Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկատուները 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 459 մլրդ 270 մլն դրամ։ Սա գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 49 մլրդ 916 մլն դրամով, քանի որ 2025 թվականի նույն ժամանակահատվածում վճարվել է ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ։





