AM
27 Ապրիլ 2026 - 11:13 AMT

ՌԴ ԱԽ․ ՀՀ և Մոլդովայի որոշ ՀԿ-ներ գործում են ՌԴ-ին վարկաբեկելու ուղղությամբ

ՀՀ և Մոլդովայի «որոշ ՀԿ-ներ գործում են ՌԴ-ին վարկաբեկելու ուղղությամբ», հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Եթե նայենք վիճակագրությանը, ապա Մոլդովայում այս պահին գրանցված է մոտ 14 հազար ՀԿ։ Հայաստանում՝ մոտ 9 հազար ՀԿ։ Եվ բոլորը աշխատում են… Գուցե ոչ բոլորը, բայց մեծ մասը՝ ակնհայտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, ինչպես նաև հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամբ», – հայտարարել է Շևցովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա այդ մասին ասել է Մոսկվայում կայացած «Կոլեկտիվ անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը․ ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի շրջանակում։