AM
27 Ապրիլ 2026 - 12:36 AMT

ՀԷՑ․ Ապրիլի 27-ից բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները

Ապրիլի 27-ից սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները: Այդ մասին ասվում է ՀԷՑ հայտարարության մեջ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ, ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր միացման վճարները՝ մինչև 55%-ով։

«Տեղեկացնում ենք, որ 27.04.2026 թվականից հետո ներկայացված միացման հայտերի նկատմամբ կիրառվելու են բացառապես նոր՝ սահմանված միացման վճարները, որոնք ամրագրվելու են միացման պայմանագրերում։

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև 27.04.2026 թվականը ներկայացված միացման հայտերի դեպքում սպառման համակարգի՝ բաշխման ցանցին միացման վճարները կհաշվարկվեն նախկին՝ փոփոխությունից առաջ գործող սակագներով՝ անկախ այն հանգամանքից, թե միացման պայմանագիրը երբ է ձևավորվում և ներկայացվում սպառողին»,-ասվում է հայտարարության մեջ:

«Որոշման արդյունքում կատարվել են հետևալ փոփոխությունները.

Առանձնատների և 0.22 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

Միաֆազ (0.22 կՎ)՝ ստանդարտ միացման վճարը 10 կՎԱ հզորության դեպքում․

Երևան՝ գործող միացման վճարը՝ 277 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 166 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ՝ գործող միացման վճարը՝ 229 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 124 հազ. ՀՀ դրամ

14 կՎԱ հզորության դեպքում․

Երևան՝ գործող միացման վճարը՝ 300 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 199 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ՝ գործող միացման վճարը՝ 234 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 140 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 40%:

Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարներ.

Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ (0.22 կՎ) հզորության դեպքում՝ 10 կՎԱ հզորություն

Երևան՝ գործող միացման վճարը՝ 672 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 406 հազ. ՀՀ դրամ:

ՀՀ այլ տարածքներ՝ գործող միացման վճարը՝ 448 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 275 հազ. ՀՀ դրամ:

14 կՎԱ հզորություն․

Երևան՝ գործող միացման վճարը՝ 769 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 424 հազ. ՀՀ դրամ:

ՀՀ այլ տարածքներ՝ գործող միացման վճարը՝ 520 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ 318 հազ. ՀՀ դրամ:

Նվազեցում՝ միջինը 41%:

Բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ․

Երևան՝ գործող միացման վճարը

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ, յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 89 հազ. ՀՀ դրամ, ըստ որոշման վճարը կկազմի՝ Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ, յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 61 հազ. ՀՀ դրամ:

ՀՀ այլ տարածքներ․

գործող միացման վճարը՝ Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 42 հազ. ՀՀ դրամ

Ըստ որոշման վճարը կկազմի ՝ Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 28 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 30%:

0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

Երևան՝ գործող միացման վճարը

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ, յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 46 հազ. ՀՀ դրամ

Ըստ որոշման վճարը կկազմի՝ Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ, յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 16 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ՝ գործող միացման վճարը

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 300 հազ. ՀՀ դրամ, յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 20 հազ. ՀՀ դրամ

Ըստ որոշման վճարը կկազմի՝ Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ, յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 9 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 55%»,- ասվում է ՀԷՑ հաղորդագրության մեջ: