AM
29 Ապրիլ 2026 - 06:44 AMT

2026-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 450,000 զբոսաշրջիկ

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 453,138 զբոսաշրջիկ, ինչը՝ 18.2%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, և 24.3%-ով ավելին, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ զբոսաշրջիկներն ավելի հաճախ են ընտրում Հայաստանը՝ իր հարուստ պատմության, գեղեցիկ բնության, համեղ խոհանոցի և անկեղծ հյուրընկալության համար։

«2026 թվականը խոստանում է դառնալ զբոսաշրջության համար ամենաակտիվ տարիներից մեկը, և Հայաստանը պատրաստ է հյուրընկալել էլ ավելի մեծ թվով հյուրերի»,-ասվում է հաղորդագրության մեջ: