ԵՄ-ն ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հարցի շուրջ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը»։
Նա նշել է, որ «ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլին», հայտնում է Factor.am-ը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։





