ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Ընդունելությունն ուղեկցվել է ելույթներով, որից հետո ելույթ է ունեցել նաև Չարլզ III Կոնգրեսի առջև:
Միացյալ Թագավորության թագավորը Կոնգրեսում հայտարարել է, որ ինչպես ԱՄՆ-ի դեմ սեպտեմբերտասնմեկյան ահաբեկչությունից հետո, Ուկրաինայի պաշտպանությունը «անզիջում վճռականություն» է պահանջում, հայտնում է «Ազատությունը»:
Կոնգրեսականները ծափողջույններով են ընդունել Չարլզի խոսքը։ Իր խոսքում Չարլզը կարևորել է նաև Միացյալ Նահանգների և դաշնակիցների զինված ուժերի հանձնառությունը միմյանց պաշտպանությանը:





