AM
29 Ապրիլ 2026 - 09:37 AMT

Հայր Զաքարիան ու Հայր Մովսեսն ԱՄՆ-ում քննարկել են ՀԱԵ առջև ծառացած մարտահրավերները

Մեկնարկել է ԱՄՆ Արևելյան թեմի հոգևորականների տարեկան համաժողովը, որը միավորել է թեմի քահանաներին՝ միասնության, մտորումների և նպատակասլացության ոգով։

«Այս տարի մենք հատկապես ուրախ ենք ողջունել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երկու պատվավոր հյուրերի՝ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին և Տ. Մովսես վարդապետ Սարգսյանին, ովքեր օգնեցին իմաստալից զրույցներ վարել Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում, հայտնում է Aysor.am-ը:

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի ղեկավարությամբ այս համաժողովը կարևոր հնարավորություն է ընձեռել թեմի ներկայիս կյանքի և ուղղության վերաբերյալ խորքային երկխոսություն ծավալելու համար։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: