AM
30 Ապրիլ 2026 - 11:42 AMT

ԱՁ-ների և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է

Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է, հայտնում է ՊԵԿ-ը:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2,400,000 դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող ԱՁ-ներն ու նոտարները 2026 թվականի ապրիլի 20-ի փոխարեն ապահովագրավճարները կարող են վճարել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։

Սահմանվել է նաև, որ եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, և այդ մասին հայտարարություն է ներկայացվել հարկային մարմին, ապա 2026 թվականին ապահովագրավճարները պետք է կատարվեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած։

ԱՁ-ներն ու նոտարները ապահովագրավճարները կարող են փոխանցել 900005003703 հաշվեհամարին։

Այն ԱՁ-ներն ու նոտարները, որոնց գործունեությունը 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ դադարեցված է եղել, սակայն մինչև օրենսդրական փոփոխությունները կատարել են վճարումներ և չեն օգտվել ապահովագրական փաթեթից, կարող են վերադարձ ստանալ վճարված գումարների համար Հիմնադրամից։