ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելենը ապրիլի 30-ին ստորագրել են ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը։
Այն սահմանել է առաջիկա հինգ տարիների համագործակցության ռազմավարական ուղղությունները, հայտնում է նախարարությունը։
Առաջնահերթ ոլորտները ընդգրկել են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների ձևավորումը, հողերի կոնսոլիդացիան և ռեսուրսների արդյունավետ կիրառումը, կլիմայական խելամիտ գյուղատնտեսությունը և էկոհամակարգերի վերականգնումը, թվային վերափոխումը, աղետների ռիսկերի նվազեցումը և կանխատեսողական գործողությունները և այլ ուղղություններ։
«Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է Հայաստանի գյուղատնտեսական պարենային ոլորտի արդիականացման և գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին: Այս համագործակցության միջոցով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու առավել դիմակայուն, մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգ, որը շոշափելի արդյունքներ կապահովի մեր գյուղական համայնքների համար», – նշել է Գևորգ Պապոյանը:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։





