AM
5 Մայիս 2026 - 08:08 AMT

ՌԴ մուտք գործող ՀՀ բեռնատարների վարորդները պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն

ՌԴ նոր կարգավորմամբ Հայաստանի, ԱՊՀ մյուս երկրների, ինչպես նաև Վրաստանի, բեռնատարների վարորդները պարտավոր են էլեկտրոնային դիմում ներկայացնել ՌԴ մուտք գործելու և մնալու նպատակների մասին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Իրինա Վոլկը:

Նա նշել է, որ վարորդները դիմումը պետք է ներկայացնեն RuID՝ կցելով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու մասնագիտական գործունեությունը հաստատող փաստաթղթերի և անձնագրի պատճենները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն երկարացրել է ԱՊՀ երկրներից և Վրաստանից բեռնատարների վարորդների համար այդ երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև 180 օր:

Նշված որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունիսի 30-ից։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ապրիլի 27-ի հրամանագրով Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է ԱՊՀ երկրներից և Վրաստանից բեռնատարների վարորդների Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև 180 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում։