ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևնանդրադարձել է մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցած ԵՔՀ գագաթնաժողովին: Նա ակնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի ընթացքում վերջիններս հաղորդակցվել են անգլերենով։
«Այսօր Երևանում ռուսերեն գերազանց խոսող 2 անուղեղ ռուսատյաց խոսում էին վատ անգլերենով թերարժեքության պատճառով: Թեև, միանգամայն հավանական է, որ դա տեսախցիկի առջև էր, իսկ հետո խոսել են իրենց ավելի սովոր ռուսերենով: Միայն Թրամփն ու Վենսն էին պակաս՝ տգետներից անգլերենի ստուգարքն ընդունելու համար»,-գրել է նա Տելեգրամի իր ալիքում:
Զելենսկին Երևան է ժամանել՝ մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին։





