AM
5 Մայիս 2026 - 12:25 AMT

Գալստյանը վերընտրվել է ԿԲ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովում անցկացված փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը։ Քվեատուփում հայտնաբերվել է 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն արձանագրվել, հայտնում է Արմենպրեսը:

Արդյունքում Մարտին Գալստյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 69 պատգամավոր։

Մարտին Գալստյանը զբաղեցնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը 2020 թվականի հունիսի 13-ից։