AM
8 Մայիս 2026 - 10:44 AMT

«Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։