ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը և Կիպրոսի «Հաջողակ գործարար առաջնորդների ակումբի» պատվիրակությունը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, արտահանման խթանմանը և ներդրումային նոր հնարավորությունների ձևավորմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև հայ արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել տեղական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Զրույցի շրջանակում անդրադարձ է կատարվել մասնագիտական ծառայությունների, կայուն բրենդավորման և Եվրամիության չափանիշներին համապատասխան արտադրությունների զարգացման թեմաներին։
Կարևորվել է Կիպրոսի նշանակությունը՝ որպես հայկական ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակի։ Պատվիրակության անդամները հատկապես ընդգծել են Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի։





