AM
12 Մայիս 2026 - 13:56 AMT

Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով

Մայիսի 11-ին բացվել է Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը, որն այսուհետ կգործի Մաքսիմ Գորկու 58 հասցեում՝ նախկին Ռուսթավելի 63/1 հասցեի փոխարեն։

Բանկի հաճախորդներն այսուհետ կսպասարկվեն ավելի ընդարձակ ու հարմարավետ սրահում։

Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն բանկային բոլոր ծառայությունները՝ Evoca քարտերի բացում և տրամադրում, բանկային փոխանցումների իրականացում, վարկերի տրամադրում և այլն:

Հաճախորդի ժամանակը խնայելու համար՝ մասնաճյուղում տեղադրված են նաև՝

· Բանկոմատ

· Վճարային տերմինալ

· Արտարժույթի փոխանակման տերմինալ

«Գյումրի» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

Երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00