AM
14 Մայիս 2026 - 09:08 AMT

Զուրաբյան. ՀՀ-ն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը կլուծի կենսական խնդիրներ՝ 2019-ին Փաշինյանը մերժեց մեր առաջարկը

Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը, ինչը կլուծի կենսական խնդիրներ, հայտարարել է ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը:

Նա ասել է,որ Այս նախագիծը 2019-ին առաջարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց մերժվել է նրա կողմից։

Նա նշել է, որ China Communications շինարարարական ընկերության կողմից նախագծված երկաթուղին կունենա 84 կամուրջ, 60 թունել, նախնական հաշվարկով արժեքը 3.2 միլիարդ դոլար է, ինչը էական օգուտներ կբերի նախագծում ներգրավված երկրների համար, առաջին հերթին Հայաստանի և Իրանի։

«Այդ երկաթուղին կկապի Ագարակը Գագարինի երկաթուղային կայարանի հետ։ Երևանից երկաթուղային կապ կհաստատվի Գավառ, Մարտունի, Ջերմուկ, Սիսիան, Կապան, Մեղրի քաղաքների հետ, ինչը կամրապանդի մեր երկրի տնտեսական, պաշտպանական, անվտանգության համակարգը, կաշխուժացնի այդ բնակավայրերի տնտեսական կյանքը»,- ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածուն:

Նա նշել է, որ Հայաստանը մեկ երկրի, Իրանի միջոցով ելք կստանա դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ, կդառնա Սև ծովը Պարսից ծոցին կապող կարևոր տարանցիկ երկիր։

Զուրաբյանը, սակայն,ավելի կարևորել է երկաթուղու աշխարհաքաղաքական նշանակությունը Հայաստանի համար, Հայաստանը դուրս կգա Ադրբեջանի և Թուրքիայի միակողմանի կոմունիկացիոն կախվածությունից, կնվազեն նրանց կողմից ճշման տնտեսական գործիքները։