AM
15 Մայիս 2026 - 11:01 AMT

Լավրով. ՀՀ-ն կարող է կորցնել ԵԱՏՄ-ում բոլոր արտոնությունները

Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները մերձավոր, դաշնակցային են։ Սակայն միևնույն ժամանակ դրանք բարդ են։ Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում նրան, ԱՊՀ մյուս որոշ անդամների հետևից, «իրենով անել», խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ», — նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը շեշտել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները քննարկվելու են մայիսի վերջին Ղազախստանում նախատեսված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարող մասնակցել այդ հանդիպմանը։

«Դա, իհարկե, ցավալի կլիներ, որովհետև սա լավ հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են», — հավելել է նախարարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը ինքնուրույն իրավունք ունի ընտրելու իր գործընկերներին, սակայն միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ մաքսային միություններում գտնվելը հնարավոր չէ։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու շնորհիվ ստացել է էական առավելություններ՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, միգրացիոն ոլորտի և մաքսային վճարների հարցերում։