AM
16 Մայիս 2026 - 06:35 AMT

Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի

Երկկողմ զբոսաշրջային հոսքերի աճին զուգընթաց՝ հուլիսի 1-ից մեկնարկելու է երկրորդ ավիափոխադրողի կողմից իրականացվող Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթների շահագործումը։

Այդ առիթով Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը դեսպանատանը հյուրընկալել է ռումինական «DAN AIR» ավիաընկերության գործադիր տնօրեն Մեթ Իան Դավիդին և հաղորդակցության ու մարքեթինգի մենեջեր Իրինա Ելենա Դրեգիչանուին, հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

Կողմերը քննարկել են մեկնարկող Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթի գործարկման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ուղղված նախաձեռնությունները։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ապրանքաշրջանառության զարգացման նպատակով կանոնավոր բեռնափոխադրումների կազմակերպմանը և այդ համատեքստում երկու երկրների գործարար շրջանակների հետ համագործակցության հնարավորություններին։