ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է՝ տնտեսվարող սուբյեկտը շահագործել է չստուգաչափված չափիչ սարք, ինչպես նաև թույլ է տվել թերլիցքավորում՝ խախտելով չափագիտական կանոնների և նորմերի պահանջները։
Տնտեսվարող սուբյեկտը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորել է զերծ մնալ նշված լցակայանում լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսներին նույն տնտեսվարողի մոտ՝ տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր։





