AM
16 Մայիս 2026 - 09:07 AMT

ՀՀ-ում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթը

Մայիսի 19-23-ը Հայաստանում անցկացվելու է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) միջազգային գինու համտես-մրցույթը՝ աշխարհի խոշորագույն և հեղինակավոր միջոցառումներից մեկը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Համտես-մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանելու գինու մոտ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլ մասնագետներ։

Համտեսվելու է 65 երկրից ներկայացված մոտ 8000 տեսակի գինի։ Մրցույթին հաջորդելու է միջազգային մոտ 30 լրագրողի մասնակցությամբ մեդիատուր։

Մայիսի 21-ին՝ ժամը 09։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու համտեսի բացման պաշտոնական արարողությունը։

Մուտքն ապահովելու համար նախապես գրանցվելը պարտադիր է։