ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակում է Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Գերատեսչությունը նշել է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունն ու արտահանման ներուժը պաշտպանելու նպատակով։ Նշվում է, որ չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին, շարունակվում են Եվրասիական տնտեսական միության երկրների համար կարանտինային համարվող օբյեկտների հայտնաբերման դեպքերը, հայտնում է Vesti.ru-ն:
Տեսչական ստուգումներ կիրականացվեն ՀՀ ջերմոցային տնտեսություններում, դրանց արդյունքները կվերլուծվեն:
«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ 96․2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներկրման ընթացքում արձանագրվել է 135 դեպք, ինչը կազմել է 2025 թվականի ընթացքում արձանագրված բոլոր հայտնաբերումների ընդհանուր թվի 77 տոկոսը։





