ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում:
«Այս որոշմամբ ակնկալվում է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը կբարելավվի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության կպահպանվի և կբարելավվի կենսապաշարների կայուն օգտագործումը, կպահպանվի սիգի կայուն զանգվածը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Սահմանափակումը կգործի հուլիսի 6-ից։
Որոշման ընդունումը, կառավարության հիմնավորման համաձայն, պայմանավորված է միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունն ու բնականոն վերարտադրությունն ապահովելու անհրաժեշտությամբ։





