AM
21 Մայիս 2026 - 09:12 AMT

ՀԷՑ․ Անբարենպաստ եղանակի պատճառով վնասվել են Հրազդան և Առինջ էլեկտրագծերը

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը:

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով 1 ժամ տևողությամբ կհոսանքազրկվի Բալահովիտ 110/35/10 կՎ ենթակայանը՝ հոսանքազրկելով Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրն ու «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերությունը։